Ախալցխայի Ածղուրի գյուղի մոտ ավտովթարից տուժած ՀՀ 6 քաղաքացիներից 3-ը տեղափոխվել են Թբիլիսի: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը «Արմենպրես»-ին մանրամասներ է փոխանցել նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Ախալցխայի մոտ տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ առողջական վիճակի մասին։
Դեսպանությունում ճշտել են, որ Ախալցխայի Ածղուրի գյուղի մոտ է տեղի ունեցել վթարը. «Մերսեդես Վիանո» և «Շկոդա» ավտոմեքենաները միմյանց են բախվել։ «Միկրոավտոբուսը տեղափոխում էր Ջավախքի Կարտիկամ գյուղի բնակիչներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից 3-ին Ախալցխայից արդեն տեղափոխել են Թբիլիսի։ 2-ը երեխա են՝ 6 և 8 տարեկան, առաջինի վիճակը ծանր է, իսկ երկրորդինը՝ կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։ Միկրոավտոբուսի վարորդին ևս տեղափոխել են Թբիլիսի, կրծքավանդակի մոտ ունեցած ցավերի պատճառով։
«Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 50 տարեկան Մ.Թ.- ն մահացել է, նա Վրաստանի ՆԳՆ աշխատակից էր։