Սեպտեմբերի 25-ին' ժամը 06.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում:
Դեպքի վայրում աշխատել են 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, մեկ գազածխապաշտպան օղակ, 12 ջրատար մեքենա, 2 ավտոկռունկ և 1 ավտոզամբյուղ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.09-ին, մարվել՝ 12.13-ին: Այրվել են արտադրամասի տանիքը՝ 1900 քմ և գոֆրե-տարաների արտադրամասը՝ 1400 քմ:
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ թիվ 5 ՀՓՋ-ի խմբի պետը ստացել է ոտնաթաթի վնասվածք և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: