Սեպտեմբերի 25-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 

Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

 

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):

 

Դեպքի վայրում աշխատում են 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, մեկ գազածխապաշտպան օղակ, 12 ջրատար մեքենա, 2 ավտոկռունկ և 1 ավտոզամբյուղ:

 

Ժամը 11.10-ին հրդեհը մեկուսացվել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի: