ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 6-ին, ժամը 06.30-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արին-Բերդի փողոցում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակներին արձագանքման և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին-Բերդի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին պատկանող գործարանի կոմպրեսորային արտադրամասում և մոտակա բարձրավոլտ էլ. ենթակայանում:
Ինչպես Mediamall.am-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հրդեհը մեկուսացվել է ժամը 07.03-ին, մարվել' 07.09-ին: 300 քմ տարածքում այրվել են 10 կոմպրեսատորային շարժիչներ, 8 էլեկտրական կառավարման վահանակ և հաստոցի միացման համակարգը' խողովակաշարերով և հաղորդալարերով (100 գմ):