Սեպտեմբերի 25-ին 12.13-ին մարվել է այսօր Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, սեպտեմբերի 25-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):
Դեպքի վայրում աշխատում են 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, մեկ գազածխապաշտպան օղակ, 12 ջրատար մեքենա, 2 ավտոկռունկ և 1 ավտոզամբյուղ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.10-ին, մարվել 12.13-ին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:
Ամբողջական ֆոտոռեպորտաժը` այստեղ: