Օգոստոսի 26-ին, ժամը 08:50-ի դրությամբ վերսկսվել են Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում բռնկված հրդեի հրդեհաշիջման աշախատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: 

Դեպքի վայրում են գտնվում 20 փրկարար ծառայող և անտառտնտեսության 5 աշխատակից:  

Ժամը 12:20-ի դրությամբ սահմանվել է հերթապահություն:

 

Օգոստոսի 25-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը (21 հրշեջ-փրկարար):

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ի մոտակայքում. այրվում են բուսածածկ տարածք և ծառեր: