Նոյեմբերի 17-ինч ժամը 21.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:

 

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին:

Այրվել է շոգեբաղնիքի արտաքին երեսպատումը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ):

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: