Սեպտեմբերի 2-ին, ժամը 04.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, որտեղից հավելում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

 

Հայտարարվել է հրդեհի բարդության Բիս-1 աստիճան:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել՝ 07.08-ին:

 

Պարզվել է, որ Տիչինայի թիվ 4 տան բակում այրվում է մոտ 1100 հակ անասնակեր (սեփականատեր Ջ. Թ.):

 

Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 13 խոշոր եղջերավոր անասուն:

 

Կանչի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն՝ մինչ մասնավոր հատուկ տեխնիկայով քանդման աշխատանքների ավարտը: