Հունվարի 19-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 8/2 շենի 10-րդ հարկի բնակարանում:

 

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԿ ՕԽ-ն, ավտոսանդուղք և ջրատար:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 40-րդ բնակարանի հյուրասենյակը և մասամբ' շքամուտքը (ընդհանուր' մոտ 30 քմ):

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.48-ին, մարվել' 05.00-ին:

 

Բնակարանի սեփականատեր 1971 թ. ծնված Կ. Չ.-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

Բնակիչներ' 2008 թ. ծնված Դ. Չ.-ը և 1998 թ. ծնված Հ. Չ.-ն տեղափոխվել են «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն' դուրս են գրվել: