shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաննեում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում Toyota սերվիսի հարևանությամբ գտնվող Սպունգի արտադրամասում խոշոր հրդեհ է առաջացել: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 8-ից ավելի մարտական հաշվարկով: Կրակն ու ծուխը անգամ տեսանելի էր Մարզահամերգային համալիրի մոտից: Կրակի արդյունքում հրդեհի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում պայթյուն է առաջացել: Հրշեջներին օգնում են մեծ թվով քաղաքացիներ և սպունգի արտադրամասի աշխատակիցներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում