Հունիսի 21-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաբայան փողոցի թիվ 22ա շենքի տանիքում:

 


Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.33-ին, մարվել՝ 15.46-ին:

 

 

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (100 քմ):

 

 

Լուսանկարները' Գոհար Լալայանի և Լևոն Ամիրզյանի