Դեկտեմբերի 5-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի Գանձակ սուպերմարկետին հարակից տնակներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և վեց մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ՈՒԿՐՇԻՆ» ավանում գտնվող թիվ 3/4 բնակելի շինությունում (211 քմ):

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15-ին, մարվել 13.31-ին:

Շինությունից այրվել է 68 քմ հատված, իսկ տանիքի փայտե կառուցատարրերից՝ մոտ 104 քմ:

***

Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանի հանձնարարությամբ Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները (5 քաղաքացի) ժամանկավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում: