Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան կարող է ներգրավվել պատերազմական գործողություններին:
Այս մասին ՌԴ ՊՆ-ի պաշտոնական պարբերական «Красная звезда»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին:
Նրա խոսքերով` բազայի պատասխանատվության տակ գտնվող գոտու ռազմա-քաղաքական իրավիճակն անհանգիստ է մնում և բնութագրվում է հայ-ադրբեջանական հակամարտության սրման հնարավորությամբ պայմանավորված ապակայունացնող գործոնների առկայությամբ:
«Ադրբեջանի ղեկվարության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ճանապարհով վերահսկողություն սահմանելու որոշում կայացնելու դեպքում ռազմաբազան կարող է ներգրավվել պատերազմական գործողություններին` համաձայն ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության ստանձնած պայմանագրային պարտականությունների»,-ասել է Ռուզինսկին: