Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, արագ արձագանքման ծառայության աշխատանքների իրականացման համար 2014թ.-ի բյուջեով ՄԻՊ-ին հատկացված գումարին խնդրում է ավելացնել ևս տասը մլն դրամ:

 

Արձագանքելով ՄԻՊ խնդրանքին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համաձայնել է, որ բյուջեի հատկացումներում համաչափության կա և ասել է. «Այո մենք հասկանում ենք, որ բյուջեից հնարավոր չէ բոլոր ցանկություններն ու կարիքները իրականացնել, բայց մենք հասկանում ենք, որ կա իսկապես ճիշտ և ադեկվատ խնդիր։ Բյուջեն երբ թերթում էի, պատահական ես մեկ անուն հիշեցի՝ ինչ-որ պարող, թե երգող տղաների կազմակերպությանը՝ 7 մլն դրամ, կամ ինչ-որ «Օջախի ծուխ», «Ճաքած նուռ» նման կարգի կազմակերպությունների գումարներ են տրվում։

 

Ես չգիտեմ, գուցե այդ պարող կամ երգող տղաները, որ առաջին անգամ եմ լսում, շատ լուրջ գործ են իրականացնում ՀՀ-ում, գուցե այդ 7 մլն դրամին էլ իրապես արժանի են, բայց ես խոստանում եմ՝ ԲՀԿ խմբակցությունը անպայմանորեն կներկայացնի առաջարկ արագ արձագանքման խմբին 10 մլն դրամ տրամադրելու հարցով»։

 

Նաիրա Զոհրաբյանը ասել է նաև, որ ինքը երաշխավորել չի կարող, թե իրենց առաջարկը կընդունվի, կառավարության կողմից դրական արձագանքի կարժանանա, և ավելացրել, որ եթե չլինի իրենց մշտական copy-paste պատասխանը, որ մերժում են, մենք այդ առաջարկը կներկայացնենք»: