Այսօր' հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում' հայտնում է shamshyan.com :

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոց վարչական շրջանում գործող <Սպիտակ > մարզա-առողջարանային համալիրում, որը գտնվում է Հալաբյան փողոցում անց էր կացվում ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջնությունը սկյսվել է ժամը 17:00-ին և միմյանց հետ մրցում էին Տիտան և Սպիտակ թիմերը: 3-րդ խաղակեսի ժամանակ Տիտան թիմի ներկայացուցիչ ներկայացած Գագիկ Հովհաննիսյանը հայհոյանքներ տալով հարձակվել միջազգային կարգի մրցավար, մրցումների գլխավոր մրցավար 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա և սկսել հարվածել նրան: Հարվածների արդյունքում գլխավոր մրցավար Ռ Եսայանի քթից սկսել է արյուն հոսել, և վատացել է նրա ինքնազգացողությունը, ինչի համար ահազանգով, կարճ ժամանակում ժամանել են շտապօգնության 1-03 ծառայության թիվ 24 բրիգադը: Այս պահին մարզահամալիր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ գլխավոր մրցավարին ծեծի ենթարկած Գ. Հովհաննիսյանը ներկայանում էր, ՀՀ նախագահի անվտանգության աշխատակից: