Երեկ' ուշ երեկոյան, Բրյուսովի անվան համալսարանի մոտ գտնվող «90’s» ակումբում ծեծկռտուք ու վիճաբանություն է տեղի ունեցել։
Ակումբը պատկանում է հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանին (ՀՏ Հայկո): Ծեծկռտուքը հրահրողը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի որդին՝ Մհերն իր ընկերների հետ։
Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին ծեծկռտուքի մասին լուրը:
4 անձ բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից ասացին նաև, որ հետաքննություն է ընթանում:
Ըստ hraparak.am-ի տեղեկությունների' ֆեյս-կոնտրոլ իրականացնողները Մհերին ակումբ չեն թողել, ինչն այնքան է վրդովվեցրել վերջինիս, որ ծեծի է ենթարկել ակումբի տիրոջը՝ երգիչ Հայկին: Կռիվն այնքան թեժ է եղել, որ թաղամասի բնակչությունը մասնակից է դարձել դրան: