Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն:

 

«Այս այցը լավ հնարավորություն է ձեզ համար բոլոր քաղաքական ուժերի հետ շփվելու, Հայաստանի ներկայիս վիճակը և ապագայի մեր տեսլականն ավելի հստակ պատկերացնելու համար», - ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Թանոքին և Հայաստանի եվրոպացի բարեկամներին կատարվող աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար:

 

Հանդիպման ժամանակ արծարծվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխհարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին վերաբերող հարցեր: