Այսօր առավոտյան շարունակվում էր Կոմիտաս 5-ում շինարարական աշխատանքների իրականացումը: Սակայն երեկ շենքի բնակիչները ստացել են Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել է նրանց ներկայացրած միջնորդությունը` արգելել «Լիբեր» ընկերության կողմից այդ հասցեում շինարարական աշխատանքների իրականացումը:

 

«Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ`բողոքող բնակիչների կանչով եկած իրավապահների միջամտությունից հետո աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվել են, սակայն անմիջապես վերսկսվել են նրանց հեռանալուց հետո:

 

Ոստիկանության ներկայացուցիչները վերադարձել են և վիճաբանում են շինարարների հետ: