Մոսկվայի «Նախագահական» հյուրանոցում կայացել է գիտաժողով՝ նվիրված Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին: Նշենք, որ Գյուլիստանի պայմանագիրը կնքվել է 1813 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև: Կոնֆերանսը կազմակերպվել էր ԱՊՀ երկրների ինստիտուտի և Ռուսաստանում հայերի միության կողմից' շեշտադրումներ կատարելով մի շարք կարևոր հատկանշական հայտարարությունների վրա: Մասնակիցների մեկի խոսքով՝ լավ կլիներ, որ կոնֆերանսին մասնակից լիներ նաև Ադրբեջանը: Այս մասին գրում է pandukht.livejournal.com-ը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի խոսքով' հրավեր ուղարկվել է նաև ադրբեջական կողմին, սակայն այն մերժվել է: Ռուսաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչը շեշտեց Գյուլիստանի պայմանագրի կարևորությունը Ղարաբաղի հայերի համար: Պատմաբան Ռուբեն Զարգարյանն իր ելույթում մեղադրել է Ադրբեջանին պետական ահաբեկչության մեջ.
«Ադրբեջանը նույն Ալ Քաիդան է' ամբողջովին ահաբեկչական պետություն: Ադրբեջանում պատրաստվում են ահաբեկչություն իրականացնող խմբեր, որոնք գործի են դրվում Ռուսաստանում ահաբեկչություններ իրկանացնելու համար: Ադրբեջանը ագրեսիա է կիրառել ԼՂ-ի նկատմամբ և մինչև այժմ օկուպացիայի տակ են գտնվում մի շարք հայկական տարածքներ»:
Ռուս հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը շեշտեց, որ Ադրբեջանը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար և Ռուսաստանը պետք է դա հասկանա ու գործարկի որոշակի քայլեր, որպեսզի չեզոքացնի այդ վտանգը:
«Բոլորին հայտնի է, որ Ադրբեջանում առկա է հակառուսական քաղաքականություն: Հայաստանը հանդիսանում ԼՂ-ի անկախության և անվտանգության երաշխավորը: Դրա համար Ռուսաստանը պարզապես պարտավոր է ճանաչել ԼՂՀ անկախությունը»: