Նոյեմբերի 5-ին` ժամը 00.19-ին, ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացիներ մոլորվել են Արագած լեռան վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Հավանական դեպքի վայր են մեկնել 3 հրշեջ-փրկարար և ՀՓՋ օպերատիվ խումբը:

 

Ժամը 06.00-ի դրությամբ տեղանքի դժվարանցանելիության և վատ տեսանելիության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, իսկ Ժամը 07.00-ի դրությամբ՝ վերսկսվել:

 

Ժամը 08.45-ի դրությամբ 4 մոլորված քաղաքացիները ինքնուրույն հասել են Ուջան գյուղ:

 

+Որոնողական աշխատանքները դադարեցվել են: