ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 6-ին' ժամը 04.09-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ»-ից դեպի Արագած լեռ տանող ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին «ԲՄՎ» մակնիշի 34 SZ 097 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Մ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 34 SZ 097 պետհամարանիշի ավտոմեքենան: