ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 23-ին' ժամը 01.09-ին, տեղեկատվություն է ստացվել, որ շտապօգնության «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում արգելափակվել է ձնակույտում (հիվանդ չի տեղափոխում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները քաղաքային այգու մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Սևանի ԲԿ-ին պատկանող շտապօգնության ավտոմեքենան: