Սևանա թերակղզու հանրային լողափի մուտքի մոտակայքում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ: Այս մասին ահազանգը փրկարար ծառայություն ստացվել է փետրվարի 14-ին' ժամը 02.55-ին, և նշվել է, որ մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությո ւնը: 

 

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34HS239 պետհամարանիշի (վարորդ՝ Յ. Գ.) ավտոմեքենան: