Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում' Չկալովկա գյուղի մոտակայքում, «Լենդ Ռովեր» մակնիշի (վարորդ' 1989 թ. ծնված Վ. Մ.) 48 TV 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Մ.-ը տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Ջրափրկարարները լճից դուրս են բերել ավտոմեքենան: