ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 13-ին' ժամը 03.51-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նոյ» հանգստյան գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 CR 875պետհամարանիշով ավտոմեքենան: