ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 29-ին' ժամը 06.37-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դարձել է դժվարանցանելի, ինչից «ՎԱԶ-2121» մակնիշի 23VO272 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ձորը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Է. Մ.-ի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: