Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ-469» մանիշի 35VT278 պ/հ (վարորդ՝ Վ.Բ.) ավտոմեքենան: