Երևանի Հին Մուշավան թաղամասից դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհին hուլիսի 4-ին, ժամը 21:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևից հետո գոյացած ցեխի պատճառով ավտոմեքենան սահել և արգելափակվել է կիրճի եզրում․ արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարական «ԿամԱԶ» մակնիշի տեխնիկայով փրկարարները քարշակումով արգելափակումից դուրս են բերել «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սենիկ Մ.)․ տուժածներ չկան։