armsport.amԱրգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ԲԿՄԱ-ի հետ կայացած մրցավեճում (5:2), ում գովեստի խոսքեր է ուղղել նրա թիմակից ու հայրենակից Պաբլո Սաբալետան:

«Կունը (Սերխիո Ագուերոն - խմբ.) շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Նա կարող է խելագար արագությամբ վազել գնդակով, անսպասելիորեն կանգ առնել և շրջանցել մրցակիցներին:

Լիոնել Մեսսին և Անխել դի Մարիային նույնպես շատ արագ են, բայց նրանք չեն կարող անել այն, ինչ անում է Ագուերոն: Նա աշխարհի 7-8 լավագույն հարձակվողներից մեկն է», - Սաբալետայի խոսքերն է մեջբերել Goal.com-ը: