Շանթ Հարությունյանի «Ցեղակրոն» շարժման 37 մասնակիցների բերման են ենթարկել՝ Երևանի կենտրոնում չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ոստիկանությանը:

 

Հաղորդվում է, որ Հարությունյանը մի քանի օր շարունակ նստացույց է անցկացրել Երևանի Ազատության հրապարակում, իսկ երեքշաբթի օրը որոշել է չարտոնված հանրահավաք անցկացնել իր կողմնակիցների հետ:

 

Ակցիան մեկնարկել էր Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա: Ակցիային մասնակցել են դիմակավորված և փայտերով զինված 100 մարդ: Հասնելով Մաշտոցի պողոտա՝ նրանք ճեղքել են ոստիկանական պատը և նրանց ուղղությամբ դյուրավառ հեղուկներով շշեր էին նետել:

 

Արդյունքում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև: Բախումների ժամանակ տուժել է 8 ոստիկան և 16-ամյա մի անչափահաս: