Իրանում այսօր՝ տեղական ժամանակով 00.03-ին գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում ՝ Խոյ քաղաքից 30 կմ դեպի hարավ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.280 և արևելյան երկայնության 44.900:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: