Իրկուտսկի շրջանի Չերեմխով քաղաքում հարբած վարորդը բերման ենթարկվելու ժամանակ դեմքով հարվածել է ոստիկանության մեքենայի դռանը, իսկ հետո մեղադրել է ոստիկանին՝ նրան հարվածելու մեջ: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ ոստիկանները կանգնեցրել էին «Մազդա-Բոնգո» ավտոմեքենան՝ արագությունը գերազանցելու համար: Ոստիկանները մեքենայի վարորդին նստեցրել են ոստիկանական մեքենայի մեջ՝ արձանագրություն գրելու համար, սակայն տղամարդը բացատրելու փոխարեն սկսել է գոռալ ոստիկանների վրա և գլխով հարվածել դռանը, որպեսզի վերջում ոստիկաններին մեղադրի դաժան վերաբերմունքի համար: Սակայն նրան մատնում է մեքենայի մեջ ամրացված տեսագրության սարքը:
Այժմ տղամարդուն բացի վարորդական իրավունքի զրկումից սպառնում է 30 հազար ռուբլու տուգանք: