Այսօր Վարշավայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն: Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջին տուրում իր ուժերը չափեց Բուլղարիայի հավաքականի հետ: Հավաքականների միջև պայքարը խաղաղ ելք ունեցավ և ավարտվեց 2:2 հաշվով:

Բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ ոքի արդյունքը:

Տոպալով 1/2 Արոնյան

Ռուսև 1/2 Մովսեսյան

Պետկով 1/2 Սարգսյան

Արնաուդով 1/2 Պետրոսյան