Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվեց Ուկրաինայի ընտրանուն 2.5-1.5 հաշվով:

Արեշչենկո 1/2 Արոնյան

Վոլոկիտին 1/2 Մովսիսյան

Մոիսեենկո 1/2 Սարգսյան

Ֆեդորչուկ 1-0 Պետրոսյան

2.5-1.5 հաշվով պարտվեց նաև Հայաստանի կանանց հավաքականը: Լեհաստանի ընտրանու հետ խաղում Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տոնեց, իսկ Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան պարտվեցին: