Վրաստանի նախագահի առանձնատան տանիքին պետական դրոշի փոխարեն ծածանվում է նոր դրոշ: Դա այն դրոշն է, որը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի գլխավորած Ազգային շարժում կուսակցությունը, համագումարի ժամանակ ներկայացրել էր, որպես նոր, կուսակցության դրոշ:
Տանիքին ծածանվող դրոշի լուսանկարը սոցցանցերում քննադատությունների տեղիք է տվել: