Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սայաթ Նովա 10 հասցեում լարված իրավիճակ է։ Բնակիչները կրկին պայքարում են ամիսներ առաջ «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից այդ տարածքում պլանավորված բարձրահարկ շենքի կառուցման դեմ, որը ապօրինի է և չի համապատասխանում անվտանգության նորմերին. վտանգում է հարակից շենքերի սեյսմակայունությունը։
Բնակիչներից մեկը պառկել է բակում և թույլ չի տալիս, որպեսզի շինարարական տեխնիկան գործի դնեն։ Շինարարներն ու բնակիչները վիճում են:
Բազմաթիվ ոստիկաններ հետևում են վեճին։
Սույն հասցեով եկել է քաղաքապետարանի աշխատակիցը և հայտարարել, որ շինարարությունն օրինական է: Այժմ բնակիչները շարունակում են պայքարը. վերջիններս պառկել են շինարարների շարած ձողերի վրա և չեն թողնում շարունակել աշխատանքը: