Սկսած 1977-ից` Մարթան փրկարար ծառայություն է զանգահարել մի քանի հազար անգամ: Զանգերից կեսի դեպքում նրան հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության մեքենայով: Ծառայության աշխատակիցները նշում են, որ բոլոր այդ զանգերը ոչ մի լուրջ պատճառ չեն ունեցել, սակայն իրենք իրավունք չունեն անտեսելու դրանք:
Հոգեբանական առողջության դեպարտամենտը միջնորդություն է ներկայացրել դատարան` պնդելով, որ 58-ամյա կինը հոգեկան շեղումներով է տառապում: Սակայն կինը շահել է դատը: Նա նշել է, որ փրկարար ծառայություններին իր հազարավոր զանգերը դիտավորյալ բնույթ չեն կրում:
Ոստիկանության տվյալներով` չնայած առողջապահության ապահովագրմանը` կինը փրկարար ծառայությոuններին արդեն պարտք է 61 հազար դոլար:
Կինը 1 տարվա ընթացքում 226 անգամ զանգահարել է փրկարար ծառայություն: