Ազգային ժողովն այսօր 88 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահին:

 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրել էր Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

 

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ՎՊ նախագահի ընտրության հետ կապված եղան այլ հարցադրումներ, որոնք, ըստ իրեն, տեղին չէին:

 

«Սկզբունքորեն, ինչ որ վերաբերում էր ՎՊ գործունեությանը, ես իմ ելույթի մեջ նշեցի։ Այն սկզբունքները, ինչով մենք պետք է առաջնորդվենք հետագայում, դրանց մասին ևս խոսել եմ, սակայն ՎՊ նախագահի ընտրության հետ կապված եղան նաև այլ հարցադրումներ: Ես կարծում եմ, որ դրանք բացարձակապես կապ չունեին ո՛չ օրվա թեմայի հետ, ո՛չ էլ ընդհանրապես իրականության հետ, և այս առումով լրատվամիջոցներից մեկին ընդարձակ հարցազրույց եմ տալու և պատասխանելու եմ բոլոր հարցերին:

 

Ինչ վերաբերում է խնդրին, որ դրանից հետո ձեզ մոտ կարող են մնալ հարցեր, որոնք դուք կուզենայիք տալ, հաշվի առնելով այս բազմազանությունը լրատվական աշխարհի' ես պատրաստվում եմ առաջիկա ասուլիսներից մեկում պատասխանել ձեր ցանկացած հարցին, որը կվերաբերվի ՎՊ հաշվետվություններից դուրս բոլոր հարցերին»,-ասաց Զաքարյանը: