Նյու Յորքում գտնվող համաշխարհային առևտրի կենտրոնի առաջին աշտարակը, որը կառուցվել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արդյունքում փլուզված երկվորյակ աշտարակների տեղում, ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաբարձր շինությունը: Ճարտարապետ փորձագետների խումբը որոշել է, որ երկունքերի գագաթի ցցվածքը նույնպես պետք է հաշվարկել բարձրությունը հաշվելու ժամանակ, քանի որ վերջին սրան անբաժան մասն է կազմում:

 

Նման մոտեցման դեպքում աշտարակի բարձրությունը կազմում է 540 մետր կամ 1776 ֆուտ (ԱՄՆ-ի անկախության հռչակագրի տարեթիվը): Այդ պատճառով հաճախ աշտարակն անվանում են նաև Ազատության աշտարակ:

 

Նրա բացումը տեղի կունենա 2014-ին: Աշտարակն իրենից ներկայացնում է մի քանի բարձրահարկ շինություններից կազմված հուշահամալիր, որը վեր է խոյանում 2001թ. սեպտեմբերի 11-ի ողբերգական դեպքերի վայրում: