Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Բուգյուն» կայքը, Էրդողանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը որքան Ադրբեջանի, այդքան էլ Թուրքիայի հարցն է։

 

«Դա մի հարց է, որը շատ ենք կարևորում Կովկասում խաղաղության հաստատման, եղբայրության հասնելու համար։ Այն տեղ է գտել մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Դա մի կողմ թողնել չենք կարող։ Խաղաղ ճանապարհով հարցը լուծելու համար մեր ջանքերը շարունակվում են։ Իհարկե, այս հարցում Մինսկի խմբի երկրներն էլ պատասխանատվություն ունեն։ Այսինքն՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան այս հարցին ավելի լուրջ և վճռական պետք է մոտենան»,-ասել է նա։

 

Անդրադառնալով նույն հարցին՝ Ալիևն ասել է, որ Ղարաբաղյան հարցում լիովին վստահում են Թուրքիային։
«Վստահ ենք, որ Թուրքիան շարունակելու է Ղարաբաղի հարցում մեր կողքին լինել»,-ասել է նա։