«Հուսահատ և անողնաշար բյուջե»: Ահա այսպես որակեց 2014 թվականի բյուջեի նախագիծը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
«ՀՀ կառավարությունը բյուջեի ուղերձը մշակելիս օգտագործել է հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոց՝ զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել, աջակցել, նպաստել, ամրապնդել, կատարելագործել, ընդլայնել, խորացնել, արդիականցնել, ներգրավել, բարեփոխել, կարգավորել, զորացնել, օժանդակել, նույնիսկ' հանրահռչակել։ Ահա այն բառերը, որոնք դուք կարող եք գտնել բյուջեի ուղերձում, բայց այդ փաստաթերին ծանոթանալիս հարց է առաջանում' գործում է այս կառավարությունը, որովհետև ՀՀ-ի առաջ ծառացած ամենալուրջ մարտահրավերի աղքատության մասին բյուջեի ուղերձում որևէ բառ չկա»»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները` A1plus-ի տեսանյութում.