ԱՄՆ-ում անհայտ անձը շահել է 16 միլիոն դոլար: Եթե մինչ հինգշաբթի նա չհայտնվի, ապա այն կլինի ամենապահանջված ջեկ-փոթը' Ֆլորիդայում: Այս մասին գրում է Gazeta-ն' հղում անելով Associated Press-ին: Արդեն մոտ 180 օր է շահումը չի կարողանում գտնել իր տիրոջը:

 

16 միլիոն դոլարի շահողին գտնելու համար վիճակահանության կայքում գրվել է հաղթող տոմսի տվյալները:

 

Նմանատիպ դեպք գրանցվել է նաև 2003 թվականին' ԱՄՆ-ում: Այն ժամանակ շահած գումարը կազմում էր 53 միլիոն դոլար, որն այդպես էլ չգտավ իր տիրոջը: Շատ հնարավոր է՝ գնորդը մահացել է, կորցրել կամ պարզապես գցել վիճակահանության տոմսը: