Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը եւ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին։
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության արդյունավետ ներգրավվածությունը հայ-հնդկական համագործակցության ծրագրերում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի, ինչպես նաեւ այլ ոլորտների մասնագետների մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին։
Հանդիպման ընթացքում դեսպանին պարզաբանումներ են տրվել նոյեմբերի 16-ին Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Դենիշ Բաբու Շահաբ Սինգխի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քրեական գործի ընթացքի մասին պարբերաբար տեղեկություններ տրամադրել հնդկական կողմին։
Սուրեշ Բաբուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Կողմերը վստահեցրել են, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։