30-ամյա Ռազմիկ Խաչատրյանը «Ցեզար» գիշերային ակումբի պարասրահում քաշքշելել է պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից, կծել է ակումբի տնօրենի վիզը եւ ծեծել անվտանգության աշխատակցին: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

 

Ռազմիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դիտավորությամբ 2013թ. մայիսի 22-ին ժամը 03-ի սահմաններում ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ Արմավիր քաղաքի «Ցեզար» գիշերային ակումբի պարասրահում քաշքշելով պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից եւ չենթարկվելով անվտանգության աշխատակիցների ու տնօրենի օրինական պահանջներին անհիմն վիճաբանության մեջ է մտել վերջիններիս հետ, որի ընթացքում ակումբի աշխատակիցների հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ ու շուրջ 20 րոպե շարունակ խախտելով ակումբի բնականոն աշխատանքն ու հաճախորդների ժամանցը, խուլիգանական մղումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ակումբի տնօրեն Արման Գեւորգյանի անվտանգության աշխատակիցներ Արա Դավթյանին ու Մհեր Սարիբեկյանի նկատմամբ բռնություն գործադրելով եւ բռնություն գործադրելու սպառնալիքներով:

 

Մասնավորապես կծել է Արման Գեւորգյանի վիզը' պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, գլխով հարվածել է անվտանգության աշխատակից Արա Դավթյանի ծնոտին' պատճառելով ֆիզիկական ցավ: Ռազմիկ Խաչատրյանի գործողությունները զուգորդվել են նաեւ ակումբի գույքը ոչնչացնելով եւ վնասելով:

 

Շարունակությունը` այստեղ: