ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով դերասանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ըստ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի' իրենք հիմքերը կստանան և կդիմեն վճռաբեկ դատարան: