ԱՄՆ-ի Թենեսի նահանգում բարի սեփականատերը սպանել է իր այցելուներից մեկին սխալ տեղում ծխելու համար. գրում է Associated Press-ը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:

 

Միջադեպը տեղի էր ունեցել շաբաթ օրը Pit and Barrel բարում: Իրավապահ մարմինների տեղեկություններով' միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ բարի սեփականատերը նկատողություն էր արել 44-ամյա երաժիշտին արգելված վայրում ծխելու համար: Վեճը շուտով վերածվել էր ծեծկռտուքի, արդյունքում՝ բարի տերը գնդակահարել էր իր այցելուին, որը ստացված վնասվածքներից մահացել էր: