ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աստղագետները ապացուցել են Արևի շուրջ նախկինում կանխատեսված փոշու օղակի գոյության փաստը: Այն տեղակայված է Վեներա մոլորակի ուղեծրի մակարդակի վրա. գրում է Space.com-ը:

 

Առաջին անգամ այս փոշու օղակը նկատվել էր դեռևս խորհրդային «Վեներա» զոնդերի միջոցով դեպի Վեներա մոլորակ կատարած թռիչքների ժամանակ, սակայն այդ ժամանակ գիտնականները չեկան միանշանակ եզրակացության:

 

1990-ական թթ. հայտնաբերվել էր այդ փոշու օղակը Երկիր մոլորակի ուղեծրի մակադակի վրա, և գիտնականները որոշել էին փորձել նման օղակ գտնել նաև Վեներայի մոտակայքում: Նրանք մոդելավորել էին փոշու միջոցով լույսի տարածումը և միայն դրանից հետո ուսումնասիրել էին STEREO զոնդի միջոցով արված նկարները:

 

Նկարներում երևում էր ոչ միայն Արևը, այլև մինչև Վեներա նրա շրջակայքը: Պատկերների անալիզը թույլ տվեց նկատել փոշու ամպի արտացոլումը հենց այն տեղում, ուր և սպասում էին այն տեսնել գիտնականները:

 

Փոշին պետք է որ բաղկացած լինի մի քանի մլն տարի առաջ կուտակված մասնիկներից: