ՔԿՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 3 օր է՝ դերասան Վարդան Պետրոսյանը «Քանկոր» սրտաբանական կլինիկայից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
«Նրա առողջական վիճակը նույնն է, ինչ դուրսգրման պահին էր»,-ասաց Գ. Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ դերասանը սրտաբանական կլինիկա էր տեղափոխվել նոյեմբերի 18-ին՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի նախաձեռնությամբ:
Մանրամասներն` այստեղ: