«Հայ մայրերն արդարություն են պահանջում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը նոյեմբերի 26-ին' ժամը 12:00-ին, հավաքվել է Ազատության հրապարակում և երթով շարժվել դեպի նախագահական նստավայր' պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը:

 

Կանայք Ազատության հրապարակ էին եկել ցուցապաստառներով. «Մենք Սոսե ենք», «Թույլ չենք տա ոտնահարել Եռաբլուրը», «Հայաստանը ես եմ, Հայաստանը դու ես, Հայաստանը մենք ենք», «Երդմնազանց նախագահին՝ ոչ», «Տեր կանգնենք մեր երկրին»:

 

«Զարթնի´ր, նախագա´հ, մայրն է գալիս, ողբով է գալիս»,-հայտարարեց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը և երթը շարժվեց դեպի նախագահական:

 

Երթին էին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ՀԱԿ անդամներ, ազատամարտիկներ, Անի Զախարյանը:

 

Կանայք պահանջում էին հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Վերջիններս մտել են նախագահականի ընդունարան, որտեղից քիչ անց վրդովված դուրս են եկել, քանի որ նրանց ընդունելու ցանկություն է հայտնել նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը:

 

 

 

Տեսանյութերը` Tert.am-ի: