ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով' ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

 

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 2-ին:

 

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին' հասարակական խորհրդում:

 

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

 

Տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով: